Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Սերմաբշտի բորբոքում (Vesiculitis). urolog.am

Սերմաբշտի բորբոքում (Vesiculitis). urolog.am

Վեզիկուլիտը սերմնաբշտերի բորբոքումն է: Սերմնաբշտերի բորբոքման պատճառ կարող է լինել թարախային վարակը (գոնոկոկ, աղիքային ցուպիկ, ստաֆիլոկոկ և այլն): Սովորաբար, վեզիկուլիտն առաջանում է քրոնիկական պրոստատիտով հիվանդների մոտ:

 

Դրանից զատ, այս հիվանդությունը բավականին հաճախ զարգանում է նաև միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող (պրոստատիտ, ուրեթրիտ, օրխիտ, էպիդիդիմիտ և այլն) տղամարդկանց մոտ: Լինում են դեպքեր, երբ վեզիկուլիտի առաջացման պատճառն ընդհանուր վարակային հիվանդություններն են, ինչպիսիք են գրիպը, անգինան: 

Առաջացման պատճառները

Վեզիկուլիտի առաջացման պատճառները կարելի է դասել ըստ գործոնների.

  •  նստակյաց կյանքը և քիչ շարժուն կենսակերպը,
  •  սխալ սննդակարգը, որը հաճախակի բերում է փորկապությունների,
  •  օրգանիզմի գերսառեցումը, և, որպես հետևանք, իմուն համակարգի ընկճումը,
  •  երկարատև սեռական ձեռնպահությունը աամ սեռական գերակտիվությունը,
  •  քրոնիկական բորբոքային հիվանդությունների առկայությունը:


Եթե վեզիկուլիտն առաջանում է միզասեռական համակարգի հիվանդության բարդացման հետևանքով, դա նշանակում է, որ վարակը սերմնաբշտերի մեջ հայտնվել է սերմնատար խողովակով: Այլ դեպքերում վարակը կարող է սերմնաբշտեր անցնել հեմատոգեն ճանապարհով (արյան միջոցով);

Տարբերում են սուր և քրոնիկական վեզիկուլիտ:

Սուր վեզիկուլիտ

Սուր վեզիկուլիտի ախտանշաններն են.
 

  •  բարձր ջերմությունը,
  •  սարսուռը,
  •  գլխացավը,
  •  աճուկային շրջանում ցավերը,
  •  ցավեր ուղիղ աղիքի շրջանում,
  •  ցավեր որովայնի ստորին հատվածում՝ մեկ կամ երկու կողմից:
  •  սերմնաժայթքման ժամանակ նույնպես հնարավոր են ցավային զգացողություններ՝ հաճախ արյան խառնուրդով ուղեկցվող:


Վեզիկուլիտի ախտորոշումը

Վեզիկուլիտի կասկածի դեպքում մասնագետներն անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ են իրականացնում: Մեզի և սերմնաբշտերի հեղուկի մեջ մեծ քանակությամբ լեյկոցիտներ և էրիթրոցիտներ են հայտնաբերվում: Իրականացվում է նաև ուլտրաձայնային հետազոտություն, որը հայտնաբերում է մեծացած սերմնաբշտերը:

Սուր վեզիկուլիտի բուժումը

Սուր վեզիկուլիտի բուժումն սկսում են ազդեցության լայն սպեկտրի հակաբիոտիկներով, ցավազրկողներով, երբեմն` լուծողականներով: Մարմնի ջերմության կարգավորումից հետո հիվանդին նախապատրաստում են ֆիզիոթերապևտիկ միջոցառումների: Նշանակվում են տաք լոգանքներ, շեքին դրվում են տաք ջեռակներ, իրականացվում են տաք միկրոհոգնաներ: Պետք չէ ինքնաբուժմամբ զբաղվել կամ հենվել ծանոթների խորհուրդների, հանրային հրապարակումների վրա: Միայն մասնագետը կարող է հստակ ախտորոշել և համապատասխան բուժում նշանակել:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ